Հասարակություն Տեսանյութեր 

Նաիրա Զոհրաբյանը խոստացավ միջնորդել, որ Չարենցավանում ապրող տատիկը տեղափոխվի Բաքու

analitik.am

 

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Չարենցավանում բնակվող մի տարեց կին խնդրում, որ Ալիևը գնա ու կոտորի իրենց:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով այդ կնոջը, խոստացավ, որ հունիսի 21-ին, երբ Նիկոլ Փաշինյանը կկանգնի արդարադատության առջև և կսկսվի նրա Նյուրենբերգը, ինքն ամեն ինչ անելու է, որ այդ կնոջ բաղձալի ցանկությունը կատարվի ու նա հայտնվի Բաքվում. «Մենք կխնդրենք մեր եվրոպացի գործընկերներին, որ Բաքվի պատգամավորների միջոցով նրան գերու կարգավիճակով տեղափոխեն Բաքու: Հույս ունեմ, որ Ալիևի կողմից սպանվելու ձեր մանկության երազանքը կիրականանա»,-ասաց նա:

Նույն շարքից