Քաղաքականություն 

Պուտինը դիմել է Իսրայելի նոր վարչապետին

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենետին՝ շնորհավորելով քաղաքական գործչին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Երկրի ղեկավարի ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Շնորհավորելով վարչապետին, Պուտինը նշել է, որ ռուս-իսրայելական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են: Նա շեշտել է, որ համագործակցության հետագա զարգացում է ակնկալում Իսրայելի կառավարության նոր ղեկավարի օրոք:

«Սա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Մերձավոր Արևելքում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը», - ավելացրել է ՌԴ ղեկավարը՝ շեշտելով երկկողմ համագործակցության կարևորությունը:

Պուտինը Բենետին մաղթել է նաև նոր հաջողություններ կառավարության գործունեության մեջ, քաջառողջություն և բարեկեցություն:

 

Նույն շարքից