Հասարակություն 

«Կորեայի ձորում»՝ կամրջի մոտակայքում ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ

analitik.am

 

Հունիսի 14-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կորեայի ձորում»՝ կամրջի մոտակայքում, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները գետից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1966 թ.):

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից