Քաղաքականություն 

Հայաստանում այսօր, կարելի է ասել, «իդեալական փոթորիկ է», անկումն ու ճգնաժամը բոլոր ոլորտերում են․ Քոչարյանը՝ Հայաստանի տնտեսության մասին

analitik.am

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քնարկումներ ենք ունենում Հայաստանի տարբեր մարզերում, զրուցում ենք մեր հայրենակիցների հետ իմանալու՝ ինչ խնդիրներ կան, որպեսզի հասկանանք, թե ինչով պետք է զբաղվենք հունիսի 20-ից հետո»,- Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Կարելի է ասել, որ սա նախապատրաստական աշխատանք է իշխանությունն ստանձնելու համար։ Հետո իրավիճակին ծանոթանալու համար շատ ժամանակ չենք կորցնելու։ Հենց դրա համար ենք շփման այս ֆորմատն ընտրել։

Հայաստանում այսօր, կարելի է ասել, «իդեալական փոթորիկ է», անկումն ու ճգնաժամը բոլոր ոլորտերում են։ Մենք հասկանում ենք՝ ինչ կարգի պատասխանատվություն ենք մեր ուսերին վերցնում։ Երբեմն մտածում ենք՝ մեր ուսերը կդիմանա՞ն, ու պատասխանում՝ կդիմանան»,- ասաց նախագահ Քոչարյանը։

Նույն շարքից