Հասարակություն 

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն իր հավաքներով վտանգում է քաղաքացիների առողջությունը

analitik.am

 

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր թիմով քարոզարշավ է անցկացնում Վայոց ձորի մարզում ու այս պահին գտնվում է Վայքում: Նիկոլ Փաշինյանը հավաք է անցկացնում, որի ընթացքում քաղաքացիները գտնվում են արևի ուղիղ ճառագայթների տակ:

Եղանակային պայմանների մասին քիչ առաջ խոսեց նաև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կաշխատեն կարճ կապել:

 

 

Նույն շարքից