Հասարակություն 

ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է քաղաքացիական հագուստով մասնակցել Փաշինյանի այսօրվա հանրահավաքին․ Մեդիապորտ

analitik.am

 

ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է քաղաքացիական հագուստով մասնակցել Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։ Այս ամսին հայտնում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։

«Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավար Արմեն Գասպարյանը ծառայության աշխատակիցներին կարգադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։

Աշխատակիցները պետք է հավաքվեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։ Գասպարյանը Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանին հանձնարարել է Հանրապետության հրապարակում կազմակերպել ԱԻՆ աշխատակիցների ներկա-բացական։

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ասվել է, որ բացակա աշխատակիցների աշխատանքից հեռացման գործընթացը նախատեսվում է իրականացնել վաղը, ուրբաթ՝ նախքան ընտրությունները»,-գրում է ալիքը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից