Հասարակություն 

Սահմանադրական դատարանը որոշել է

analitik.am

 

Սահմանդրական դատարանը որոշում է կայացրել՝ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ԱԺ-ի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։

Սահմանադրական դատարանը որոշել է՝

1. Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը համապատասխանում են Սահմանադրությանը։

2․Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ամբողջական որոշումը՝ այստեղ

 

Նույն շարքից