Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Նա պրոֆեսիոնալ է․ Պուտինը՝ Բայդենի մասին /Տեսանյութ/

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիսվել է իր տպավորություններով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին Ժնևում:

Երկրի ղեկավարը Բայդենին անվանել է պրոֆեսիոնալ և նշել, որ լրատվամիջոցներում ներկայացված նրա կերպարը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ:

«Նախագահ Բայդենի այն կերպարը, որը ներկայացնում են մեր և ամերիկյան մամուլում, իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Նա երկար ճանապարհ է անցել՝ փոխելով ժամային գոտիները: Մենք շփվել ենք երկու ժամ: Նա ամբողջովին նյութի մեջ է, և նրա այն կերպարը, որը ներկայացվում է, կարող է մի փոքր հուսահատեցնել: Բայց հուսահատվելու կարիք չկա։ Բայդենը պրոֆեսիոնալ է, և նրա հետ պետք է շատ զգույշ աշխատել՝ որևէ բան բաց չթողնելու համար: Նա ինքը որևէ բան բաց չի թողնում», - ասել է պետության ղեկավարը՝ շեշտելով, որ Բայդենը «հավաքված է, հասկանում է, թե ինչի է ուզում հասնել, և դա անում է հմտորեն»:

Նույն շարքից