Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 86 նոր դեպք

analitik.am

 

Հայաստանում հունիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք, առողջացել է 238 քաղաքացի, մահացել՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 3804 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 142 332-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224086 դեպք, որոնցից 215893-ն առողջացման, 4492-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2607 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1094 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 

Նույն շարքից