Միջազգային Քաղաքականություն 

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

analitik.am

 

Հունիսի 18-ին Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ըստ պաշտոնական տվյալների՝ ձայն իրավունք ունեցող ավելի քան 59 մլն իրանցիներից 1.3 մլն-ը քվեարկելու է առաջին անգամ:

Թեհրանում, ինչպես նաև 24 նահանգի կենտրոններում քվերակությունը տեղի է ունենալու էլեկտրոնային ձևաչափով: Այս քաղաքներում չեն լինելու քվեաթերթիկ և քվեատուփ:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու՝ Էբրահիմ Ռաիսի, Մոհսեն Ռեզայի, Աբդոլնասեր Հեմմաթի, Սաիդ Ջալիլի, Ամիրհոսեյն Ղազիզադե, Ալիռեզա Զաքանի։ Հարցումների արդյունքով առաջատարը  Էբրահիմ Ռաիսին է։

 

Նույն շարքից