Քաղաքականություն 

Մենք սկսել ենք քարոզարշավով, բայց ավարտում ենք հաղթարշավով․ Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Երբ դատարանի առաջ հավաքվում էին իմ աջակիցները, նրանց մասին ասում էին՝ պիցայակերներ են, եկել են պիցա ուտելու համար։ Հիմա չեմ կարծում, որ Հայաստանում և Հարավային Կովկասում ընդհանրապես բավարար պիցա կա՝ այսքան մարդու կերակրելու համար։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Այս ընթացքում մենք եղել ենք Հայաստանի բոլոր մարզերում, բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում, հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ինչպես եք դուք ապրում և ինչի կարիքն ունեք, ինչ խնդիրներ են կանգնած մեր երկրի առաջ», - ասաց նախագահը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր հանդիպել են դաշինքի առաջնորդների հետ և ոգևորել նրանց այս պայքարի ժամանակ։

«Բայց մեկ կարևոր արձանագրում․ մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով։ Սա պայքար չէ իշխանության համար։ Սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար։

Երկրի առաջ կանգնած է չորս հիմնական խնդիր։ Առաջինը՝ երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը։ Երկրորդը՝ Ղարաբաղի ապագան է։ Երրորդը՝ երկրի տնտեսական վիճակն է․ գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը։ Եվ չորրորդ,՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտը․ ատելությունը, որը երեք տարի շարունակ սերմանում էր այս իշխանությունը։ Այս իշխանությունն ի վիճակի չէ այս հարցերին լուծումներ տալ, ի վիճակի չէ, որովհետև նրանք են այս հարցերն առաջ բերել և սնում են մինչ այսօր։ Մենք եկել ենք այս ամենին վերջ տալու համար», - հայտարարեց նախագահը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից