Մոտ մեկ ժամից սկսվելու է լռության օրը։ Սակայն արդեն գրեթե ութ ամիս է ցավալիորեն լուռ են նաև Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչի զանգերը։
Խորհրդանշականորեն լուռ է հենց ինքը՝ Ամենափրկիչը, քանզի Շուշիում Նրան պատշաճում է պատարագով խոսել միայն հայերեն, այլ ոչ թե ինչ-որ վաչկատուն բարբառով։
Կիրակի օրվա մեր բանական ձայնով հենց մենք ենք որոշելու, արդյոք լուռ են մնալո՞ւ Սուրբ Ամենափրկչի զանգերը, թե՞ ղողանջելու են՝ ավետելով մեր հարությունը, արդյոք Ամենափրկիչն ինքը լուռ է մնալո՞ւ, չցանկանալով պղծել ՛շուրթերը բարբարոս լեզվով, թե՞ կրկին խոսելու է վայելչագեղ հայերենով։
Վարդան Ոսկանյան