Հասարակություն 

National Interest-ն անվանել է այն վայրը, որտեղ կարող են բախվել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ինքնաթիռները

analitik.am

 

Հակամարտության դեպքում Բալթիկ ծովը կարող է դառնալ օդային մարտերի տարածք Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև: Այս մասին ասված է ռազմական վերլուծաբան Թրեվոր Ֆիլսետի The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում:

«Բալթիկ ծովը կարող է դառնալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ցանկացած ապագա հակամարտության գլխավոր օդային տարածքներից մեկը. Բոլոր երկրները բազմաթիվ թռիչքներ են կատարում միջազգային օդային տարածքով՝ ստուգելով հակառակորդի արձագանքի ժամանակը»,-ասված է հոդվածում:

Ֆիլսետը հավելել է, որ Բալթիկ ծովը «կիսում են» Ռուսաստանը, Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես նաև Լեհաստանը, Գերմանիան և Դանիան: Ավելին, վերջին երեք երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են:

 

Նույն շարքից