Քաղաքականություն 

Մատվիենկոն՝ Հայաստանում կայացած ընտրությունների մասին

analitik.am

 

ՌԴ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի նորընտիր խորհրդարանի հետ:

Ինչ վերաբերում է կոնկրետ ընտրություններին, Մատվիենկոն հիշեցրել է, որ դեռ պաշտոնական արդյունքները չեն հայտարարվել, հայտարարվել են միայն նախնականը. «Սակայն առաջին ինֆորմացիայի համաձայն, հաղթել է այն քաղաքական ուժը, որի հետ Ռուսաստանն արդեն աշխատում է վերջին տարիներին, որի հետ հաստատվել են աշխատանքային շփումներ, աշխատանքային փոխգործակցություն, այդ թվում՝ ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում»,-ասել է նա:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերով, հիմա կարևոր է, որ ամեն ինչ կարգավորվի խաղաղ միջոցներով, որ կառավարությունը հնարավորինս շուտ ձևավորվի, ինչը կարևոր է ցանկացած պետության համար. «Խորհրդարանական փոխգործակցության մասին խոսելու համար դեռ վաղ է, երբ վերջնականապես այն ձևավորվի, մենք հետաքրքրված կլինենք հնարավորինս շուտ խորհրդարանական փոխգործակցությունը զարգացնելու հարցում»։

 

Նույն շարքից