Հասարակություն Սպորտ 

Մանվել Խնձրցյանը և Նարեկ Հարությունյանը` ըմբշամարտի Եվրոպայի մեդալակիրներ (տեսանյութ)

analitik.am

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր առաջին մեդալները նվաճեց Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

57 կգ քաշային կարգում եզրափակիչ մտած Մանվել Խնձրցյանը միավորներով պարտվեց ռուսաստանցի մրցակցին և արժանացավ արծաթե մեդալի: 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթեց վրացի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ:

Այսօր պայքարի մեջ մտած 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը և 125 կգ քաշային Լյովա Սարգսյանը հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին և մտան եզրափակիչ, որտեղ կհանդիպեն ադրբեջանցի ըմբիշների հետ: 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը պարտվեց կիսաեզրափակիչ փուլում, վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Նույն շարքից