Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի n 658-լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) որոշման հավելվածի՝

ա) 34-րդ կետում «գրասենյակներն են» բառերը փոխարինել «գրասենյակն է» բառերով,

բ) 34-րդ կետի 1-ին ենթակետում «գործակալությունը» բառը փոխարինել «գրասենյակը» բառով,

գ) ուժը կորցրած ճանաչել 34-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի»,-ասված է որոշման մեջ:

 

 

Նույն շարքից