Հասարակություն Ֆեյսբուք 

Հայաստանի համար մարգարեական էին ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը․ Մելոյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության խարխլված անվտանգության համակարգերից անմասն չի մնացել նաեւ իրավական անվտանգությունը, որի հիմնական հենասյունն ավիրվեց 2020 թվականին տեղի ունեցած հակաիրավական սահմանադրական փոփոխության արդյունքում։

Հայաստանի համար մարգարեական էին ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը՝ պետության գոյի դեմ ուղղված մեծագույն վտանգը Սահմանադրություն արհամարհող իշխանությունն է։

Լիահույս եմ, որ մի օր հուլիսի 5-ը կնշենք այնպիսի Հայաստանում, որտեղ թղթին տրված որակյալ Սահմանադրության տեքստը կզուգորդվի երկրում կայացած սահմանադրականությամբ եւ սահմանադրական մշակույթով։

Շնորհավորում եմ այս տոնն իրենց հետ ասոցացնող բոլոր մասնագետներին՝ հատկապես առանձնացնելով Սահմանադրական դատարանի այն դատավորներին, ովքեր, շուրջ մեկ տարի հրի եւ ջրի միջով անցնելով, ցույց տվեցին արժանապատիվ մարդ եւ մասնագետ լինելու մաստերկլաս. դուք մեր պետության իրավունքի պատմության գիգանտներն եք։

Հարգանքներս

 

Գոհար Մելոյան

Նույն շարքից