Բարի օր Քաղաքականություն 

Քննարկվում է Սյունիքում ռուսական սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը. Ռուսաստանի դեսպան

analitik.am

 

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքի մարզում ռուսական սահմանապահ ուժերի ներկայության ընդլայնման հնարավորության հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված են ՌԴ սահմանապահ ուժերի դիրքեր: Դրանք նպաստում են, որպեսզի իրավիճակը լինի կայուն ու հանգիստ:

Հիմա քննարկում կա այն մասին, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը:

Ես կարծում եմ, որ ամեն ինչ կհամապատասխանեցվի Հայաստանի շահերին, սահմանին կայունության շահերին, ինչպես նաև այն պայմանավորվածություններին համապատասխան, որոնք ձեռք են բերվել եռակողմ ֆորմատով»,-ասել է նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից