Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը 34 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, ՌԴ-ի ու Իրանի հետ կապերի համար

analitik.am

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել 34 ընկերությունների ու իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են եղել Չինաստանի՝ ույղուր մուսուլման փոքրամասնությունների դեմ ռազմական ու քաղաքական գործողություններում, ինչպես նաև Ռուսաստան և Իրան արտահանումը հեշտացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Նշվում է, որ ընկերությունների գործունեությունը հակասում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգության շահերին:

Նույն շարքից