Միջազգային Քաղաքականություն 

Հայիթիի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին զորք մտցնել երկիր

analitik.am

 

Հայիթիի կառավարությունը խնդրել է ԱՄՆ-ին զորք մտցնել երկիր նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո առանցքային ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Հայիթիի քվեարկության և միջկուսակցական հարաբերությունների նախարար Մատիաս Պիեռը:

Ինչպես փոխանցում է Reuters- ը, պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորտերն ավելի վաղ լրագրողներին ասել է, որ չի կարող հաստատել, թե նման խնդրանք է ուղղվել: Այդ պատճառով դեռ վաղ է խոսել զինծառայողներ ուղարկելու մասին:

 

Նույն շարքից