Միջազգային Քաղաքականություն 

Զախարովան ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «ռուսական սպառնալիքից» անցնել ՉԹՕ-ների

analitik.am

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «ռուսական սպառնալիքից» ուշադրությունը տեղափոխել ՉԹՕ-ների վրա: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով ամերիկացի լրագրողի հետ կապված սկանդալը, ով դժգոհել է, թե իբր իրեն գաղտնալսել են հատուկ ծառայությունները՝ որպես «ռուսական քարոզչության գործակալ» ներկայացնելու համար:

Նշվում է, որ ամերիկյան Fox News հեռուստաընկերության հաղորդավար Տակեր Կարլսոնն ասել է, որ ինքը դարձել է գաղտնալսման օբյեկտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցնելու ցանկության պատճառով:

Զախարովան նշել է, որ գործն ուշադրության չէր արժանանա, եթե չլիներ այն փաստը, որ «ինչ-ինչ պատճառներով «ռուսական սպառնալիքի» թեզը կրկին նետվել է ամերիկյան այս կեղտոտ սպիտակեղենի մեջ»:

 

Նույն շարքից