Բարի օր Քաղաքականություն 

Վահան Քերոբյանը տեղյակ չէ Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքից

analitik.am

 

Այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մանրամասն բացատրության կարիք չի տեսնում, թե ինչու է որոշվել, որ ՔԿ նախագահի պաշտոնում Հայկ Գրիգորյանին պետք է փոխարինի Արգիշտի Քյարամյանը:

Քերոբյանի խոսքերով, այդ կառույցն աշխատում է վարչապետի ուղիղ ենթակայության տակ, ուստի շատ տրամաբանական է, որ ղեկավարն ընտրի այն մարդուն, ում հետ ուզում է աշխատել:

Նշենք, որ Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում հստակ նշված են այն մարմինները որոնք, գտնվում են վարչապետի ենթակայության ներքո: Դրանք են ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու ՊՎԾ-ն:

Ցավոք, նախարարի պաշտոն զբաղեցնող Քերոբյանը դեռ չգիտի այդ մասին:

Նույն շարքից