Քաղաքականություն 

NASA-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ

analitik.am

 

Միացյալ Նահանգները տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ, միևնույն ժամանակ շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ 1975 թվականի «Սոյուզ-Ապոլոն» ծրագրից սկսված համագործակցությունը շարունակվում է մինչ օրս:

Խոսելով Չինաստանի տիեզերական ծրագրի մասին՝ Նելսոնը նշել է, որ դա ռազմատիեզերական բնույթ ունի: «Կարծում եմ՝ մենք Չինաստանի հետ տիեզերական մրցավազքի մեջ ենք: Նրանք ագրեսիվ են, նրանց այս հարցում լավ արդյունքներ ունեն, սակայն ես կուզեի, որ նրանք անեն այն, ինչ ժամանակին արեց Խորհրդային Միությունը՝ կուզեի, որ համագործակցեն ԱՄՆ հետ ու լինեն թափանցիկ»,- հավելել է NASA-ի ղեկավարը:

 

Նույն շարքից