Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելն ու Հունաստանը դատապարտել են Էրդողանի արած հայտարարությունները

analitik.am

 

Հունաստանի և Իսրայելի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները, որոնք միտված էին օկուպացված Վարոշա քաղաքի ևս մի հատվածը բացելուն։ Այդ մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ նախարարությունը, նշելով, որ Երուսաղեմում կայացել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապպիդի և իր գործընկերոջ՝  Նիկոս Դենդիասի հանդիպումը։

Այցի ընթացքում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել էր, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել էր, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:

Հանդիպման ընթացքում Իսրայելի ու Հունաստանի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Էրդողանի հայտարարությունները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է  Թուրքիան Վարոշա քաղաքի հետ կապված։

Ավելի վաղ էլ Հունաստանի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, որով դատապարտում էր Վարոշան վերաբացելու Թուրքիայի ծրագիրը:

ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից