Հասարակություն 

62-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է

analitik.am

 

Հուլիսի 16-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:

Հուլիսի 21-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի ՃՏՊ հետաքննության բաժանմունք է ներկայացել 20-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Խորենացու փողոցում կնոջն ինքն է վրարերթի ենթարկել՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով։
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից