Միջազգային Քաղաքականություն 

Արտերկրից ֆինանսվորովող լրավամիջոցների համար Թուրքիայում նոր կարգավորումներ կլինեն

analitik.am

 

Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ այլ երկրներից կամ արտսահմանյան ֆոնդերից ֆինանսվորվող լրատվական կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու նպատակով նոր կարգավորումներ են լինելու:

Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ-ում գործող մի հիմնադրամի կողմից Թուրքիայում լրատվամիջոցներ ֆինանսավորելու մասին վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին, ասել է, որ իրենք շատ մոտիկից հետևում են այդ պնումներին ու ավելացրել. «Մեք թույլ չենք տա նոր քողարկումներ օգտագործող հինգերորդ շարասյան գործունեությունը»:

Ալթունը հայտարարել է, որ օտար պետությունների ու ֆոնդերի կողմից Թուրքիայում լրատվամիջոցների ֆինանսավորումը չի կարող կապված չլինել որոշ պետությունների ղեկավարների՝ Թուրքիայի քաղաքականությանը ձև տալու ցանկությունների ու նպատակների հետ:

«Ակնհայտ է, որ օտար պետությունների ու հիմնադրամների ֆինանսավորմամբ մեր երկրում գործունեություն ծավալող լրատվական կազմակերպությունների մասով կարգավորման կարիք կա:

Այդպիսի կարգավորման օրինակ կա ԱՄՆ-ում, որտեղ արտաքին ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները 6 ամիսը մեկ անգամ ԱՄՆ-ի իշխանություններին մանրամասն հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ:

Թուրքիայում նույնպես նույն կարգավիճակով այլ պետություններից ուղղակի ֆինասավորում ստացող տարբեր մեդիա կազմակերպություններ կան»,- ասել է Ալթունը և ավելացրել, որ ամենասեղմ ժամկետներում կավարտեն դրանց գործունեությունը համակարգող նոր կարգավորումների մշակման աշխատանքները:

ermenihaber

 

Նույն շարքից