Հասարակություն 

ՀայՓոստը գործարկել է վստահության հեռախոսահամար

analitik.am

 

ՀայՓոստը գործարկել է 010-514-743 վստահության հեռախոսահամար, որն ուղղված է սպասարկման որակի բարելավմանը և հաճախորդների հետ հետադարձ կապն ապահովելուն:

Վստահության հեռախոսահամարը ՀայՓոստ ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա ծառայությունների և սպասարկման վերաբերյալ իրենց գոհունակությունը, դժգոհությունները և առաջարկները հայտնել և ստանալ հետադարձ կապ:

Հաճախորդները կարող են նաև նամակ ուղղել ՀայՓոստի գլխավոր տնօրենի՝ [email protected] հասցեին:

«ՀայՓոստ ընկերությունը զարգացման ռազմավարության շրջանակում նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը՝ իրականացնելով թափանցիկ և բաց գործունեություն:

Վստահության հեռախոսահամարի գործարկումը հնարավորություն կտա ևս մեկ աստիճանով բարելավել հաճախորդների փորձառությունը և բարձրացնել գոհունակության մակարդակը», - նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Վստահության հեռախոսազանգերին պատասխանելու են ՀայՓոստ ընկերության փորձառու մասնագետները, ովքեր օպերատիվ կերպով կարձագանքեն հաճախորդների հարցերին: Հաճախորդները կարող են կապ հաստատել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00:

 

 

Նույն շարքից