Հասարակություն 

Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. պատրաստվում են այնտեղ ձմեռն անցկացնել. Գորիսի փոխքաղաքապետ. «Փաստինֆո»

analitik.am

 

Ադրբեջանցիները շարունակում են ակտիվ շինարարական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքում՝ չսպասելով անգամ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները շինարարական- ինժեներական ակտիվ աշխատանքներ են ծավալում ընդհուպ ՀՀ տարածքում՝ Որոտանում, Շուռնուխում, անգամ Սև լճի տարածքում։

Որոտանի ճանապարհով երթևեկողները կարող են անզեն աչքով էլ տեսնել, որ ներքևի հատվածում ադրբեջանցիները շինարարություն են անում։

«Որոտանի մասով շինարարությունը վերջնական տեսքի բերված չէ, մի փոքր շուտ է ասել, թե իրենք ի՞նչ պլաններ ունեն ու ի՞նչ են փորձում կառուցել։ Բայց որ և՛ Շուռնուխի, և՛ Որոտանի հատվածում որոշակի ակտիվություն նկատվում է, շինարարական աշխատանքներ են իրականացնում՝ դա փաստ է, անզեն աչքով տեսանելի է։ Ցանկացածը, ով անցնում է այդ ճանապարհով, տեսնում է, որ որոշակի աշխատանքներ թշնամու կողմից իրականացվում են՝ բայց թե ի՞նչ, տեսանելի չէ»։

Որոտանում տարբեր տեսակի տեխնիկա է աշխատում, այդ թվում տրակտորներ։ Նրա խոսքերով՝ աշխատանքներն իրականացվում են Որոտանում՝ բնակավայրերին մոտ տարածքում՝ Ճանապարհի ներքեւում, ինչը հոգեբանական լարվածություն է ստեղծում։ «Մարդիկ տեսնում են՝ մեքենաներ են մոտենում, տեխնիկա է աշխատում, տարբեր քննարկումների, շահարկումների առիթ են տալիս, այս պահի դրությամբ այդ հոգեբանական գործոնն է, որ ազդեցություն է ունենում բնակավայրի բնակիչների վրա»,- ասել է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից