Հասարակություն Պատահարներ 

Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել. Shamshyan.com

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են նույն տան բնակիչներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 85-ամյա Ալեքսանդր Բեսչյոտնովը և 86-ամյա Մարիա Բեսչյոտնովան:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածները ամուսիններ են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից