Բարի օր Հասարակություն 

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ. Անունները հայտնի են

analitik.am

 

Հուլիսի 25-ին, ժամը 16։10-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է հատուկ ջրափրկարարական ջոկատի հենակետ առ այն, որ քաղաքացիները հեծանվանավակով շրջվել են ափից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներ Ա․ Ա․-ին (ծնված 1979 թ.), Լ․ Ա․-ին (ծնված 1981 թ.), Գ․ Ա․-ին (ծնված 2010 թ.), Գ․ Ա․-ին (ծնված 2011 թ.) և Է․ Խ․-ին (ծնված 1981 թ.):

 

***

Հուլիսի 25-ին, ժամը 18։24-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Դրախտիկ» լողափից դեպի Սևանի թերակղզի գնալիս մոտորանավակի շարժիչը խափանվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ափից մոտ 3 կմ հեռավորությունից «Դրախտիկ» լողափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներ՝ Հ․ Կ․-ին (ծնված 1960 թ.), Ա․ Խ․-ին (ծնված 1970 թ.) և Գ․ Ֆ․-ին (ծնված 2000 թ.):

 

Նույն շարքից