Գլխավոր Հասարակություն 

Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

analitik.am

 

Գեղարքունիքի սահմանին հուլիսի 23-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: «Լուրեր»-ին հայտնել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Փոխանցումէ  Aysor.am-ը:

Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը: Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում և անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ:

 

Նույն շարքից