Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը նվազեցնում է ինտելեկտի մակարդակը

analitik.am

 

Կորոնավիրուսի նույնիսկ մեղմ ձևը կարող է բացասական ազդեցություն ունենալ կոգնիտիվ ունակությունների վրա: Այս դեպքում միջին ծանրության հիվանդության հետևանքները նման են ինսուլտի հետևանքով մարդուն հասցված վնասի: Այս մասին հայտնում են The Lancet-ում հրապարակված հոդվածի հեղինակները:

«Մենք հայտնում ենք, որ կորոնավիրուսից ապաքինված մարդիկ, ներառյալ կենսաբանորեն հաստատված պացիենտները, ովքեր մնացել են տանը և չեն ստացել բժշկական օգնություն, կոգնիտիվ թեստերը կատարելի ցույց են տալիս ավելի վատ արդյունք, քան սպասվում էր ՝ հաշվի առնելով նրանց տարիքը և ժողովրդագրական առանձնահատկությունները»,-ասված է հրապարակման մեջ։

Ուսումնասիրելով կորոնավիրուսով վարակվածների տվյալները՝ գիտնականները հաստատել են այն տեղեկությունը, որ վիրուսն ազդում է մարդու ուղեղի վրա: Ուսումնասիրության շրջանակներում կորոնավիրուսով վարակված պացիենտներն անցել են թեստեր և հարցումներ հենց կորոնավիրուսի վերաբերյալ: Այսպիսով, համեմատվել են նույն տարիքի, ռասայի, սեռի, եկամտի, կրթության և մի շարք այլ նմանատիպ չափանիշների մարդկանց արդյունքները: Փորձագետները պարզել են. Որքան դժվար է մարդը տանում կորոնավիրուսը, այնքան ավելի վատ կլինեն հետևանքներն ուղեղի աշխատանքի վրա:

 

Նույն շարքից