Իրավական 

Դատարանը մերժեց՝ Մանվել Փարամազյանի պաշտպանների նեկայացրած դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը

analitik.am

 

Քիչ առաջ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց՝ Մանվել Փարամազյանի պաշտպանների նեկայացրած դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշել է Երվանդ Վարոսյանը։

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կայացավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Դատական նիստի ժամանակ Փարամազյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ նիստը նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը նշել էր․

«Մենք գիտենք, թե Արմեն Դանիելյանն ով է, սա այն դատավորն է, որը տարիներ շարունակ վատագույն դատավորն է ճանաչվում, եւ այն դատավորն է, որ իշխանության ցանկացած պատվեր իրականացնում է: Ուստի խնդրել ենք, որ ինքնաբացարկ հայտնի»։

Նիստից հետո, մեկ ժամ անց, դատարանը հրապարակեց որոշում, որով մերժել է՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

 

 

Նույն շարքից