Քաղաքականություն 

Հայտնի է, թե ում է բաժին հասնելու Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը. «Ժողովուրդ»

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ, որին ներկա է եղել նաեւ ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դիմել են ԱԺ աշխատակազմին եւ խնդրել տրամադրել ԱԺ-ում տարածքներ՝ իրենց հետագա աշխատանքի համար: Այստեղ խոսքը վերաբերում է նաեւ աշխատասենյակներին, եւ հենց այդ պատճառով է հանդիպումը կայացել:

Քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմը ասել է, թե ընդդիմադիր երկրորդ ուժին տրամադրվելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, եւ այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը:

Եվ քանի որ նրանք ունեն 29 մանդատ, կհասկանան՝ այդքանը բավարար է, թե ոչ, եւ հետո միայն կհասկանան, թե ով որ աշխատասենյակում պետք է նստի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ նման հանդիպում եղել է՝ ասելով, թե քննարկել են աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից