Քաղաքականություն 

Կոտայքի մարզում Volkswagen Golf-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս հոսպիտալացվել են. Shamshyan.com

analitik.am

 

Հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և 3 անչափահաս երեխաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից