Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military

analitik.am

 

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլին երկարացրեց Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Բաքու զինամթերքի արտահանումը կարևոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի ջանքերին սատարելու տեսանկյունից, սակայն մեծ թվով փորձագետներ ու քաղաքական գործիչներ կասկածամտորեն են մոտենում Սպիտակ տան դիրքորոշման նպատակահարմարությանը:

Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, քննադատելով Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքը վերացնելու որոշումը, արձանագրում է, որ ադրբեջանական իշխանությունները, պարբերաբար ռազմական աջակցություն ստանալով ԱՄՆ-ից կամ ԵՄ անդամ որևէ երկրից, ոչ միայն թաքցնում են փաստը, որ Լեռնային Ղարաբաղում զինամթերքն ուղղվելու է հայերի դեմ, այլև այդ զենքի որոշ մասը վաճառում են երրորդ երկրներին, ահաբեկիչներին կամ սև շուկայում:

Ռազմական ու պաշտպանական լուրերի բուլղարական հետազոտական ու վերլուծական  Bulgarian Military հարթակը «Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը» խորագրով անդրադարձել է Ադրբեջանի կողմից սև շուկայում զենք վաճառելու փաստին՝ փորձելով հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար Արևմուտքի երկրների կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ու թե որտե՞ղ ու ի՞նչ նպատակներով դրանք կարող են կիրառություն ստանալ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից