Հասարակություն 

Արարատի մարզում Nissan Tiida-ն բախվել է Opel Zafira-ին, այնուհետև գազատար խողովակին. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

analitik.am

 

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17;10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի  20-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին, իսկ վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

 

Նույն շարքից