Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանները 31-ամյա կնոջը հրավիրել են բաժին /տեսանյութ/

analitik.am

 

Ոստիկանության Սիսիանի բաժնում գողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնց ստուգման արդյունքում պարզվեց հետևյալը։ Արարատի մարզում բնակվող 31-ամյա մի կին հյուրընկալվել էր Անգեղակոթ գյուղի բնակիչներից մեկի տանը: Այդ ընթացքում ննջարանից հափշտակել էր ոսկյա մատանի և փող։

Հուլիսի 24-ին Սիսիանի ոստիկանները կասկածվողին հրավիրեցին բաժին։ Նա չհերքեց գաղտնի հափշտակության փաստը և վերադարձրեց գողոնը։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից