Քաղաքականություն 

Աշխեն Աբրահամյանն ազատվեց պաշտոնից

analitik.am

 

Արարատ Միրզոյանն Աշխեն Աբրահամյանին ԱԺ նախագահի ռեֆերենտի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Ա. Աբրահամյանի  2021 թվականի  հուլիսի 22-ի դիմումը` կարգադրում եմ.

1.2021 թվականի հուլիսի 30-ից Աշխեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գրիգորյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:

 

 

Նույն շարքից