Քաղաքականություն 

Սամվել Մելիքսեթյանն ազատվեց պաշտոնից

analitik.am

 

Արարատ Միրզոյանը Սամվել Մելիքսեթյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ս. Մելիքսեթյանի 2021 թվականի հուլիսի 22-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1.2021 թվականի հուլիսի 30-ից Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գրիգորյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:

 

 

Նույն շարքից