Քաղաքականություն 

Պատերազմի վարումը ԳՇ պատասխանատվությունն է, պա՞րզ է․ Արսենյան

analitik.am

«Պատերազմի ժամանակ պատասխանատուն գլխավոր շտաբն էր, իմացեք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանը։

Հիշեցմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ինքն է գերագույն  հրամանատարը եւ թող ոչ մեկը չկասկածի իր հրամանատարական ունակությունների վրա, Արսենյանը նշեց․ «Պատերազմի վարումը ԳՇ պատասխանատվությունն է, պա՞րզ է։

Պատերազմին պատրաստվում է ԳՇ-ն, իսկ քաղաքական ղեկավարությունն ապահովում է բանակի մատակարարումը, սակայն քաղաքական ղեկավարությունը պատերազմ չի անցկացնում»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանազատման խնդիրներին, Արսենյանը կարծիք հայտնեց, որ հարցին երբեմն զգացմունքային գնահատականներ են տրվում։

Նույն շարքից