Քաղաքականություն 

«Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում

analitik.am

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին բավական ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մեր ունեցած տեղեկություններով, բացի իրավապահ և անվտանգային ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներից, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններ են հրապարակվել, եղել են նաև մի շարք այլ հանդիպումներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին դեսպանը մասնավորաբար հանդիպումներ է ունեցել ՀԿ սեկտորի պրոռուսական որոշ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ռուսական կապիտալով մի քանի ընկերությունների ղեկավարների հետ։

Քննարկումների հիմնական թեման, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՌԴ կողմից նոր նախաձեռնություններ, դրամաշնորհային ծրագրեր, երիտասարդության շրջանում ներգրավվածություն ապահովելուն ուղղված քայլեր իրականացնելու հարցն է եղել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մշակվելու են նոր նախագծեր, որոնք նպաստելու են հանրության շրջանում որոշ ուժերի կողմից ընդգծված հակառուսականության քարոզչությունը մեղմելուն և պրոռուսական տրամադրություններն առավել արմատավորելուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից