Հասարակություն Տեսանյութեր 

Տարազի մոտիվներով հարսանեկան զգեստների կապսուլային հավաքածու՝ Մարալ․ Սիրուշոն ներկայացնում է նոր աշխատանքը

analitik.am

Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ձեզ եմ ներկայացնում մեր նոր աշխատանքը:

Տարազի մոտիվներով հարսանեկան զգեստների կապսուլային հավաքածու՝ Մարալ :

«Գոզալ»-ը մեծ դեր ունեցավ հարսանեկան մշակույթում։

Աղջիկները սկսեցին նկատելիորեն շատ կրել հայկական տարազն ու զարդերը իրենց մենապարի ժամանակ, ինչն ինձ համար իմ ստեղծագործական ուղու կարևորագույն նվաճումներից է։ Մենք էլ որոշեցինք ընդառաջ գնալ և հարսանեկան զարդերի հետ մեկտեղ ստեղծել նաև տարազի մոտիվներով զգեստներ, որոնք կրելով մեր աղջիկները կվերածվեն իրական հայ թագուհիների:

Իդեպ, այս հավաքածուի հետ ներկայացրեցինք նաև նոր երգ՝ Մարալ, որն արդեն հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։

Պսակադրությունների և նկարահանումների համար զգեստները վարձակալել կարող եք դիմելով՝ Pregomesh»

 

Տեսանյութն՝ այստեղ

 

 

Նույն շարքից