Հասարակություն Սպորտ 

Էլինա Դանիելյանը երկրորդ տեղում է

analitik.am

Ռումինիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը պարտության մատնեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկին և 5 հաղթանակից ու 3 ոչ-ոքիից հետո 6,5 միավորով միանձնյան երկրորդ տեղում է։ Միանձնյա առաջատարը ուկրաինացի Յուլյա Օսմակն է, որի հետ Դանիելյանը կհանդիպի հաջորդ տուրում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Աննա Սարգսյանը 5,5 միավորով բաժանում է 10-16-րդ տեղերը, Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 5 միավոր և բաժանում է 17-34-րդ տեղերը։

Նույն շարքից