Հասարակություն Պատահարներ 

Իրար են բախվել Mercedes-ն ու Opel-ը. վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկն, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Նույն շարքից