Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Հայաստանի կառավարությունը ձեզ գալիս ասում է՝ Սանասար, իսկ գնում, «վիեննաներում» բանակցելիս ասում է «Բաղդասար», այ դա է պրոբլեմը. Փաշինյան (տեսանյութ)

analitik.am

«Մեր հայեցակարգային պրոբլեմը ո՞րն է։ Որ մենք այս ամբիոնից, օրինակ, ասում ենք՝ Սանասար, իսկ բանակցությունների ընթացքում բանակցում ենք «Բաղդասարի» շուրջ։ Սա է պրոբլեմը։ Մեր խնդիրն այն է, որ մենք ստեղծել ենք միայն մեզ համար հասկանալի բառապաշար»,- խորհրդարանում պատասխանելով Սյունիքի ճանապարհահատվածների, Կովսականի, Սանասարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին հիշատակելով նախկին իշխանությունների վարած բանակցային գործընթացը։

«Ասում եք՝ ստեղծել ենք մեզ համար ընդունելի բառապաշար։ Բա հո Էյվազլի չէինք ասելու», - Փաշինյանի ելույթին արձագանքեց պատգամավորն ու նրան մեկ այլ հարց ուղղեց՝ Ադրբեջանի հետ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին։

«Ոչ մի գրավոր փաստաթուղթ մինչև այսօր չեք ներկայացրել։ Ասում եք՝ այդ ճանապարհների վերահսկողությունը բանավոր է հանձնվել Ադրբեջանին, այսինքն՝ բանավոր փոխըմբռնմամբ է եղել։ Ֆիզիկական անվտանգության խնդիր ունենք այդ գուղերում և այդ ճանապարհը հատող մարդկանց համար»,- նշեց Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ինքը բանավոր պայմանավորվածության մասին ոչինչ չի ասել, իսկ Սյունիքի գյուղերը շրջափակված չեն։

«Մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու։ Կա՞ն արդյոք ռիսկեր։ Այո, կան ռիսկեր, և Հայաստանի կառավարությունն այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշեց Փաշինյանը։

Կրկին անդրադառնալով տեղանունների խնդրին՝ Փաշինյանը կրկնեց նախորդիվ արտահայտած միտքը․ «Էն, որ Հայաստանի կառավարությունը ձեզ գալիս ասում է՝ Սանասար, իսկ գնում, «վիեննաներում» բանակցելիս ասում է «Բաղդասար», այ դա է պրոբլեմը»։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից