Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Գեղամասար համայնքի ղեկավարին և աշխատակազմի աշխատակիցներին հրավիրել են ոստիկանություն

analitik.am

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ այս պահին հրավիրվել է ոստիկանություն՝ ակցիայի շրջանակում զրուցելու, խորհրդակցելու նպատակով. հայտնում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը, հետո բացել այն՝ մեկ օր ժամանակ տալով կառավարությանը: Նրանք կտրականապես դեմ են արտահայտվել համայնքների խոշորացմանը՝ պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։

Գեղամասար համայնքի ղեկավարը լրագրողներին հայտնել էր, որ տեղյակ է՝ ուզում են իրեն էլ ձերբակալել: «Ինձ հենց Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ»,- ասել էր Հակոբ Ավետյանը։

Նույն շարքից