Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ 6 տարածաշրջաններում հեռավար քվեարկել է գրանցված ընտրողների 35-50 տոկոսը

analitik.am

ՌԴ-ում ընթացող ընտրություններում հեռավար էլեկտրոնային քվարկությանը 6 տարածաշրջաններում, բացի Մոսկվայից, մասնակցել է գրանցված ընտրողների 35-50 տոկոսը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան:

«Հիմնականում էլեկտրոնային քվարկության մասշտաբը Մոսկվայում է: Մնացած բոլոր 6 տարածաշրջաններում փոքր է այն մարդկանց թիվը, որոնք ընտրել են հեռավար էլեկտրոնային քվարկությունը. այն կազմում է 5-9 տոկոս»,- ասել է Պամֆիլովան՝ սեպտեմբերի 17-ին հանդես գալով ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում:

Նրա խոսքով՝ Մոսկվայում էլեկտրոնային քվարկության համար գրանցվել է շուրջ 2 միլիոն ընտրող, հիմնականում վեց տարածաշրջաններում՝ շուրջ 600 հազար մարդ:

«Բայց այն մարդկանցից, ովքեր ընտրել են հեռավար էլեկտրոնային քվարկությունը, Մուրմանսկում արդեն դաշնային և միամանդատ ընտրատարածքում քվեարկել է շուրջ 46 տոկոսը, Կուրսկում՝ շուրջ 42-43 տոկոսը, Նիժնի Նովգորոդում՝ 35 տոկոսից քիչ ավելին, Ռոստովում՝ 46 տոկոսից քիչ ավելին, Յարոսլավլում արդեն քվեարկել է գրեթե կեսը, Սևաստոպոլում մոտենում է 35 տոկոսին»,- հայտնել է Պամֆիլովան:

ՌԴ ԿԸՀ-ի կողմից հաստատված կարգի համաձայն՝ առցանց քվեարկությունն անցկացվելու է սեպտեմբերի 17-ի ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 19-ի 20:00-ն:

Նույն շարքից