Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Մտեք ձեր սահմանը, ձեր տեղը. լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել վարչապետի այցը «Եռաբլուր» (տեսանյութ)

analitik.am

«Եռաբլուրում» լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը:

Ոստիկանները որևէ պատասխան չտվեցին, թե ինչու թույլ չեն տալիս լրագրողներին առաջանալ:

«Ով ձեզ ասել է, թե որտեղ կանգնեք, իրենից էլ հարցրեք, թե ձեր հետագա գործունեությունն ինչպես եք ծավալելու: Առանց մեկնաբանությունների, մենք մեր ծառայությունն ենք անում, մեզ հարցեր մի տվեք»,- ասաց ոստիկաններից մեկը:

Լրագրողները նշեցին, որ իրենց հրավիրել են լուսաբանելու վարչապետի այցը «Եռաբլուր», չեն հրավիրել լուսաբանելու մինչև աստիճաններ. «Կարո՞ղ եք հիմք ցույց տալ, որ թույլ չեք տալիս: Կամ նշեք, թե ո՞վ է ձեզ հանձնարարել թույլ չտալ»,- ասացին լրագրողները:

Քիչ անց լրագրողներին մոտեցավ քաղաքացիական համազգեստով անվտանգության աշխատակիցներց մեկը և ասաց. «Պետական մակարդակով անցկացվում է միջոցառում: Մենք ոչ մեկին չենք խանգարում: Խնդրում եմ՝ մտեք ձեր սահմանը, ձեր տեղը, ձեզ համար նախատեսված վայրը»:

Դրանից հետո եկան կարմիրբերետավորները, շարքով կանգնեցին և փակեցին լրագրողների դիմացը:

 

Նույն շարքից