Միջազգային Քաղաքականություն 

Աֆղանստանից հեռանալով՝ ԱՄՆ-ը ավարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը. Բայդեն

analitik.am

ԱՄՆ-ը, Աֆղանստանից հեռանալով, ավարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը և սկսել դիվանագիտության դարաշրջանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Մենք ավարտեցինք 20 տարվա հակամարտությունը Աֆղանստանում և սկսում ենք նոր՝ դիվանագիտության դարաշրջան»,- հայտարարել է Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից:

Նրա խոսքով՝ ռազմական ուժի կիրառումը պետք է լինի վերջին, ոչ թե առաջին գործիքը, և չպետք է լինի աշխարհում յուրաքանչյուր խնդրի պատասխանը:

«Մի կասկածեք, որ ԱՄՆ-ը կպաշտպանի ինքն իրեն, և մենք պատրաստ ենք ուժ կիրառել, սակայն յուրաքանչյուր առաքելություն պետք է լինի պարզ և հասանելի»,- ասել է ԱՄՆ նախագահը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից